Սիմոնե Ինձագին՝ «Բոլոնիայից» կրած պարտության մասին. «Սա ծանր հարված է «Ինտերի» համար»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 20-րդ տուրի հետաձգված խաղում «Բոլոնիայից» կրած պարտությունը (1:2): Միլանյան ակումբը 72 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Միլանին» զիջելով 2 միավորով:

«Անկասկած, սա դառը արդյունք է։ Առաջնության ճակատագիրն այլևս մեր ձեռքերում չէ: Մենք պետք է հետևենք «Միլանի» արդյունքներին և փորձենք հաղթել մեր 4 խաղում։

Մենք առաջինը բացեցինք խաղի հաշիվը և պետք է ավելի շատ գոլ խփեինք, այլ ոչ թե ընդունեինք Արնաուտովիչի այդ գոլը, որից կարելի էր խուսափել։

Այժմ մենք պետք է մեր գլուխը բարձր պահենք: Սա ծանր հարված էր, բայց մենք տեսանք, թե ինչպես խաղաց «Բոլոնիան» այսօր։ Յուրաքանչյուր հանդիպում բարդ է լինելու, բայց 2 միավորը տարբերությունը է, որը մենք կարող ենք հետ բերել 4 խաղում»,- ասել է Ինձագին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: