«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն այլևս չի խաղա 2021/22 մրցաշրջանում։
Սպասվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ և մայիսի 1-ին կխաղա «Մալյորկայի» դեմ, սակայն նոր տեղեկությունների համաձայն՝ Ռոբերտոն ստիպված կլինի բաց թողնել ևս 5-6 շաբաթ: Սա նշանակում է, որ նա այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Դեկտեմբերին Ռոբերտոն ազդրի վիրահատության էր ենթարկվել և այդ ժամանակվանից վերականգնվում էր: