Սադիո Մանեն կրկնեց Դիդյե Դրոգբայի ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հերթական գոլը խփեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։ Դա տեղի ունեցավ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ առաջին խաղում՝ «Վիլյառեալի» դեմ։

Սենեգալցին աչքի ընկավ 55-րդ րոպեին, որը նրա համար 14-րդ գնդակն էր փլեյ-օֆֆում: Այսպիսով, Մանեն աֆրիկացի ֆուտբոլիստների շրջանում կրկնեց լեգենդար Դիդյե Դրոգբայի ռեկորդը։

Ընդհանուր առմամբ 30-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։