Ռուբեն Դիաշ. ««Բեռնաբեուն» անհավանական մարզադաշտ է, բայց «Ման. Սիթին» էլ անհավանակն թիմ է»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 4:3 հաշվով հաղթելով «Ռեալին», կիսվել է Մադրիդում կայանալիք պատասխան խաղից սպասելիքներով։

«Մենք տեղյակ ենք, թե ինչ մրցակից է մեզ դիմակայում: Մենք գիտենք նրա ներդրումը Չեմպիոնների Լիգայում և «Սանտյագո Բեռնաբեուում» տիրող մթնոլորտը:

Բայց մենք նաև գիտենք մեր նպատակը և թե ինչ պետք է անենք դրան հասնելու համար։ Մենք խաղալու ենք բնավորությամբ և կփորձենք հաղթել։

«Բեռնաբեուն» անհավանական մարզադաշտ է, բայց «Մանչեսթեր Սիթին» էլ անհավանական թիմ է: Մենք պատրաստ կլինենք»,- ասել է պաշտպանը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին։