Ռոբերտ Լևանդովսկին հանուն «Բարսելոնա» տրանսֆերի պատրաստ է աշխատավարձի կրճատման

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Հանուն այս տրանսֆերի լեհ ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման։

«Բավարիայում» 33-ամյա ռմբարկուն տարեկան վաստակում է 12,5 միլիոն եվրո, հաղորդում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել է 48 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։