Ռիո Ֆերդինանդ. ««Լիվերպուլը» խեղդամահ արեց «Վիլյառեալին»»

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիվերպուլի» (2:0) հաղթանակը «Վիլյառեալի» նկատմամբ։

««Լիվերպուլը» խեղդամահ արեց «Վիլյառեալին»: Սա լավագույն «Լիվերպուլն» է, որը երբևէ տեսել եմ, նրանք անողոք են։ Այն, թե ինչպես են նրանք պրեսինգ կիրառում, այդ էներգիան: Դուք նստում ես, դիտում ես հանդիպումը և պարզապես հիանում դրանով»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում:

Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։