Մադրիդի «Ռեալը» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Դանի Սեբալյոսին, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ղեկավարությանը հայտնել է, որ վստահում է իսպանացուն
Սեբալյոսը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը՝ խաղադաշտ վերադառնալով միայն հունվարին։
Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում կարողացել է անցկացնել 13 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։