Ռալֆ Ռանգնիկը կգլխավորի եվրոպական ազգային հավաքականներից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մոտ է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն, հայտնում է Goal-ը՝ հղում անելով Kurier-ին։

63-ամյա գերմանացի մասնագետը համաձայնել է համագործակցել Ավստրիայի ֆուտբոլային միության հետ։

Ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին, ֆեդերացիայի ղեկավար Գերհարդ Միլետիչը կազմակերպության նախագահությանը կներկայացնի Ռանգնիկի թեկնածությունը, իսկ մարզչի նշանակման մասին կարող է հայտարարվել շաբաթ օրը։