ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել բրազիլացի հարձակվող Նեյմարից:
Ինչպես հաղորդում է AS-ը, ֆրանսիական ակումբը ցանկանում է 90 մլն եվրո ստանալ բրազիլացու տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 30-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում լքել թիմը: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Նեյմարն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: