«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը մեկնաբանել է մերսիսայդյան ակումբի հաղթանակը «Վիլյառեալի» նկատմամբ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով։
«3 բաց թողած գոլը չափազանց շատ կլիներ «Վիլյառեալի» համար: 2-ը հնարավորություն է տալիս նրանց, բայց դա շատ դժվար կլինի՝ հաշվի առնելով այն մարզավիճակը, որում գտնվում է «Լիվերպուլը»»,- ասել է Կրաուչը BT Sport-ին:
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին՝ Իսպանիայում։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։