ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հաստատել է, որ չի հեռանալու ֆրանսիական ակումբից՝ նշելով, որ դա վերաբերում է նաև հարձակվող Կիլիան Մբապպեին։
«Այս պահի դրությամբ ես 100%-ով մնում եմ, Կիլիան Մբապպեն նույնպես»,- արգենտիանցի մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պոչետինոն կարող է ընթացիկ մրցաշրջանից հետո թողնել փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, իսկ Կիլիան Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով միանալ Մադրիդի «Ռեալին»: