«Մանչեսթեր Սիթին» թիրախավորել է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» այս ամառ կարող է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացուն անգլիական ակումբում ցանկանում է տեսնել անձամբ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Նա 24-ամյա ֆուտբոլիստին տեսնում է որպես այլընտրանք Ֆերնանդինյոյին, ով պատրաստվում է հեռանալ թիմից։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ավելի վաղ կատալոնացիները հայտնել էին, որ չեն վաճառի կիսապաշտպանին, քանի որ նա թիմի կարևոր մասն է։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին «Բարսելոնայի» կազմում 43 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: