Մահացել է ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան

54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային ամենահայտնի և ազդեցիկ գործակալներից մեկը՝ Մինո Ռայոլան, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հունվարին հաղորդվում էր, որ Ռայոլան հոսպիտալացվել է Միլանում, սակայն գործակալի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ նա սովորական բուժզննում է անցնում՝ առանց շտապ միջամտության:

Ռայոլայի հաճախորդների թվում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։