Լուկա Յովիչը կարող է վերադառնալ Գերմանիա

«Բավարիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով, հայտնում է AS-ը։

Ինքը՝ 24-ամյա հարձակվողը, կցանկանար վերադառնալ Գերմանիա։ Յովիչը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Մադրիդից։

Յովիչը նախկինում հանդես է եկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», սակայն 2019 թվականին նրան գնել է Մադրիդի «Ռեալը» 60 միլիոն եվրոյով:

Սակայն երեք տարվա ընթացքում հարձակվողն իսպանական ակումբում անցկացրել է ընդամենը 49 հանդիպում, որոնցում խփել է ընդամենը երեք գնդակ։