«Լիլը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել հարձակվող Ջոնաթան Դևիդին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ, իսկ ֆրանսիական թիմը ցանկանում է կանադացի հարձակվողի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 50 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում Դևիդը «Լիլի» կազմում մասնակցած 44 խաղում դարձել է 17 գոլի հեղինակ։