«Լայպցիգը» մտադիր է նոր պայմանագիր կնքել Դոմենիկո Տեդեսկոյի հետ

«Լայպցիգը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը մտադիր է երկարաժամկետ համաձայնագիր կնքել 36-ամյա մասնագետի հետ։

Տեդեսկոն «Լայպցիգը» գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ակումբի հետ կնքելով մինչև 2023 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր Նրա ղեկավարությամբ թիմը Բունդեսլիգայում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում տարել է 16 հաղթանակ, կրել 3 պարտություն և 5 անգամ խաղացել ոչ-ոքի։