Բաթումիի «Դինամոյի» վինգեր Խվիչա Կվարացխելիան այս ամռանը կտեղափոխվի «Նապոլի», սոցցանցերի իր էջում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այդ մասին KKN ռադիոյի եթերում ասել է նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանը սկսել է Կազանի «Ռուբինում»։ Մարտի վերջին ռուսական ակումբը հայտարարեց, որ կասեցնում է պայմանագիրը վինգերի հետ։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կվարացխելիան խզել է պայմանագիրը «Ռուբինի» հետ և 2 տարվա համաձայնագիր է կնքել Բաթումիի «Դինամոյի» հետ։
Transfermarkt պորտալը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 16 մլն եվրո։