«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծիք է հայտնել Ժոզե Մոուրինյոյի մասին, ով գլխավորում է «Ռոման»։ Ապրիլի 28-ին «Լեսթերը» Կոնֆերենցիաների Լիգայի կիսաեզրափակչում կխաղա հռոմեացիների հետ։
«Ժոզեի մասին շատ բան է ասվել նրա աշխատանքի տարիների ընթացքում: Սակայն նա իսկապես յուրահատուկ մարզիչ է, այս սերնդի մեծագույններից մեկը: 2004 թվականին Ժոզեն այնպիսին էր, ինչպիսին բոլորը կցանկանային լինել: Նա հիանալի էր շատ առումներով: Նրա աշխատանքը ֆուտբոլիստների հետ, դետալները, մարտավարությունը…:
Եզրափակիչ դուրս գալու համար պետք է շատ քրտնաջան աշխատենք։ «Ռոման» ունի հիանալի մարզիչ և ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, այնպես որ մենք պետք է բարձունքում լինենք»,- Ռոջերսի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր Անգլիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։