«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

«Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգյեսան չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա հանդիպումներում։ 22-ամյա ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտպանի ինքնազգացողությունը լավ է:

Այս մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում։ Մինգյեսան կատարել է 2 գոլային փոխանցում։