Ակսել Տուանզեբեն կվերադառնա իր նախկին ակումբ

«Նապոլին» որոշել է չգնել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ակսել Տուանզեբեին, ով ներկայումս թիմում հանդես է գալիս վարձավճարով՝ հայտնում է Calciomercato-ն:

24-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»,։

Պաշտպանը իտալական ակումբին վարձավճարով միացել է 2022 թվականի հունվարին։

Նա «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։