Մադրիդի «Ատլետիկոն» և Թուրինի «Յուվենտուսը» տրանսֆերային փոխանակում են պատրաստում

Մադրիդի «Ատլետիկոն» և Թուրինի «Յուվենտուսը» տրանսֆերային փոխանակում են պատրաստում։

Իսպանացիները ցանկանում են իրենց շարքերում տեսնել կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիին, իսկ իտալացիները ցանկանում են թիմում պահել հարձակվող Ալվարո Մորատային։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ակումբները կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։

Մորատան «Յուվենտուսում» հանդես է գալիս վարձավճարով, սակայն «ծեր սինյորան» չի ցանկանում վճարել 35 միլիոն եվրո, որը նշված է պայմանագրում։

Այդ իսկ պատճառով «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է Մաքքենիին բաց թողնել Մադրիդ, ում տաղանդով հիանում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։