Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերը ավարտական փուլում է

Անտոնիո Ռյուդիգերը շուտով բուժզննում է կանցնի Մադրիդի «Ռեալի» համար, հայտնում է Sport.es-ը։

«Չելսիի» պաշտպանն առաջիկա օրերին պետք է բուժզննում անցնի, որից հետո երըգւգհգհտեղափոխությունը վերջնականապես կձևակերպվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռյուդիգերի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված կլինի՝ մինչև 2026 թվականը։

Գերմանացի պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ռուդիգերը «Չելսիի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։