«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ չի վարում ՊՍԺ-ի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ հղում անելով իտալացի մասնագետի շրջապատին։
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հենց Կոնտեն է փոխարինելու Մաուրիսիո Պոչետինոյին։
Սակայն մարզչին մոտ կանգնած մարդիկ այդ լուրերն անվանել են «անհեթեթ և կեղծ»՝ ասելով, որ 52-ամյա մասնագետը կապ չի ունեցել ՊՍԺ-ի հետ։