«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ սըր Ալեքս Ֆերգյուսոնն արձագանքել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագի նշանակմանը։
Մանչեսթերյան ակումբն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո թիմը կգլխավորի հոլանդացի մասնագետը։
«Դե, ես հուսով եմ, որ նա հաջողության կհասնի, քանի որ ակումբին անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա վերահսկել իրավիճակը: Այնպես որ, այո՛, հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Ֆերգյուսոնը RTE Racing-ին:
Հիշեցնենք, որ Տեն Հեգը կշարունակի գլխավորել «Այաքսը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։