Յուրգեն Կլոպը նշել է «Վիլյառեալի» դեմ խաղում «Յուվենտուսի» և «Բավարիայի» պարտության պատճառը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ հանդիպման մասին, որը կայանալու է այսօր՝ Երևանի ժաման ակով 23:00-ին։

«Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում լինելն առանձնահատուկ բան է: Սա խելահեղ է։ Մեզ մեծ խաղ է սպասվում:

Մեզ բարդ մրցակից է սպասվում: Նրանք մի փոքր առավելություն ունեին «Յուվենտուսի» և «Բավարիայի» դեմ խաղերում, երբ մրցակիցները թերագնահատել էին նրանց: Բայց դա իմ դեպքում չի աշխատի, հատկապես փլեյ-օֆֆում նրանց հանդիպումներից հետո»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։