«Վենեցիայի» գլխավոր մարզիչ Պաոլո Զանետտին լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
39-ամյա մասնագետը հեռացվել է այս մրցաշրջանում թիմի անբավարար մրցելույթների պատճառով։ Ա Սերիայի 33 տուրից հետո ակումբն Ա Սերիայում վաստակել է ընդամենը 22 միավոր և զբաղեցնում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։
Զանետտին «Վենեցիայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի օգոստոսից։ Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի երիտասարդական թիմի մասնագետը։