Խոսեպ Գվարդիոլա. «Ցանկանում էինք հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց 4:3-ը նույնպես վատ արդյունք չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը (4:3):

«Իհարկե, բավական դիտարժան հանդիպում էր: Ցանկանում էինք հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց 4:3-ը նույնպես վատ արդյունք չէ։

Մենք կգնանք Մադրիդ՝ հաղթելու, բայց պետք չէ թերագնահատել մրցակցին, մի մոռացեք, որ սա «Ռեալն» է:

Գոհ եմ իմ թիմի խաղից, 8:0-ն ավելի լավ հաշիվ կլիներ մեզ համար Յուպիտերի, կամ Մարսի վրա դա կարող է տեղի ունենալ, բայց Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերում դա սովորաբար տեղի չի ունենում»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլան։