Սերխիո Ռամոս. «Ես հավատում եմ, որ երազանքի համար պայքարը հասանելի է բոլորին, բայց շատ այլ բաներ պետք է մի կողմ թողնել»

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե որ որակներ են կարևոր ֆուտբոլիստների համար։

«Կարծում եմ՝ համեստությունը միշտ էլ կարևոր է, բայց խաղի մակարդակը գնալով բարձրանում է։

Ես կարծում էի, որ տաղանդն ավելի կարևոր է, քան ֆիզիկական հատկանիշները, իսկ հիմա կարծում եմ, որ ֆուտբոլը 80% -ով կախված է ֆիզիկական վիճակից, իսկ 20%-ով տաղանդից։

Ուստի, կարծում եմ, որ աշխատասիրությունը, կայունությունը, հաստատակամությունը պետք է անվանել ֆուտբոլիստի կարևորագույն հատկանիշներից մեկը։

Ես հավատում եմ, որ երազանքի համար պայքարը հասանելի է բոլորին, բայց շատ այլ բաներ պետք է մի կողմ թողնել»,- ասել է ՊՍԺ-ի պաշտպանը PSG TV-ին տված հարցազրույցում։