Ֆիլ Ֆոդենը գերազանցել է Ուեյն Ռունիի ռեկորդը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2021/2022 մրցաշրջանի 1/2 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումը ավարտվեց տան տերերի հաղթանակով 4։3 հաշվով։

Այս խաղում գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Այս գոլը անգլիացու համար 9-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Այսպիսով, Ֆոդենը կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի ռեկորդը՝ ով մինչև 22 տարեկանը լրանալը ՉԼ-ում խփել էր 8 գնդակ։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 2021/2022 մրցաշրջանի 1/2 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։