Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է «Բավարիայի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Լեհը ստացել է ձայների 30%-ը՝ առաջ անցնելով Քինգսլի Կոմանից (14%) և Թոմաս Մյուլլերից (12%)։
Լևանդովսկին, ով նախկինում ճանաչվել էր փետրվարի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, մարտին չորս խաղում 6 գոլ է խփել։
33 գոլով հարձակվողը գլխավորում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների մրցավազքը՝ 12 գոլով առաջ անցնելով իր ամենամոտ հետապնդող՝ Պատրիկ Շիկից: