Նիկոլո Ձանիոլոն, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի ծառայություններով, հայտնում է Daily Express-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով թիմը կգլխավորի 2022 թվականի ամռանը, պնդում է, որ  22-ամյա իտալացին թիմ հրավիրվի։

Ձանիոլոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։