Ռիյադ Մահրեզը կարող է տեղափոխվել Ա սերիա.
«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» վինգերով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Ռոսոներիները» ցանկանում են ամրապնդել աջ կիսապաշտպանի դիրքը։
Ի սկզբանե «Միլանի» հիմնական նպատակը Դոմենիկո Բերարդին էր, սակայն ակումբը կարծում էր, որ գործարքի կնքումը քիչ հավանական է:
Ալժիրացու պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո։