«Մանչեսթեր Յունայթեդը» 6 լուրջ կորուստ ունի «Չելսիի» դեմ խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի կորուստների մասին։

«Վաղը մեր մի քանի ֆուտբոլիստներ կբացակայեն: Որոշ ֆուտբոլիստների մասնակցությունը հարցականի տակ է։ Վան-Բիսական կարող է խաղադաշտ դուրս գալ: Հարին (Մագուայրը) ծնկի հետ կապված խնդիրներ ունի։ Նա բաց է թողել երեկվա և այսօրվա մարզումը։

Պոգբան, Լյուկ Շոուն դուրս են մնացել շարքից: Ջեյդոն Սանչոն երեկվանից տառապում է տոնզիլիտով։ Այսօր նա չկարողացավ մարզվել և վաղը հասանելի չի լինի:

Մեր բժշկի խոսքով՝ Կավանին մարզումներին կվերադառնա ուրբաթ օրը։ Ֆրեդը հասանելի չի լինի: Նա լիովին պատրաստ չէ։ Հաշվի առնելով մկանային վնասվածքը՝ անիմաստ է ռիսկի դիմել»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Goal-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։