«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի կատալոնական ակումբ տեղափոխվելու հավանականությունը։
Ապրիլի 26-ին ֆունկցիոները հանդիպում է ունեցել մի խումբ դպրոցականների հետ, որոնցից մեկը հարցրել է նորվեգացու տրանսֆերի մասին։
«Հոլանդի տրանսֆերը թանկ կարժենա ակումբի համար, այն քիչ հավանական է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։
Այս մրցաշրջանում նորվեգացին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։