Հայտնի է, թե ով կլինի «Բենֆիկայի» նոր գլխավոր մարզիչը

«Բենֆիկան» սկզբունքային համաձայնության է եկել Ռոջեր Շմիդտի հետ հաջորդ մրցաշրջանից թիմի գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետի նշանակման հարցում։

Ինչպես հայտնում է A Bola-ն՝ պորտուգալական ակումբը սկզբունքային համաձայնություն է եկել 55-ամյա մասնագետի նշանակման վերաբերյալ: Բանակցությունները շարունակվում են, իսկ պայմանագիրը դեռ ստորագրված չէ։

Ենթադրվում է, որ Շմիդտը, ով այժմ մարզում է հոլանդական ՊՍՎ-ն, 2 տարվա պայմանագիր կկնքի «Բենֆիկայի» հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։