Էտյեն Կապու. ««Էնֆիլդը» դժոխք է, որտեղ «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ցանկանում են սպանել»

«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն կիսվել է ապրիլի 27-ին «Էնֆիլդ» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Լիվերպուլի» հետ հանդիպումից իր ակնկալիքներով։

«Չեմպիոնների Լիգայում հաղթանա՞կը: Մենք երբեք համարձակություն չենք ունեցել ասելու, որ կարող ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Մենք կիսաեզրափակչի ամենափոքր ակումբն ենք, քառորդ եզրափակչի ամենափոքր ակումբն ենք եղել։ Մենք պարզապես գնում ենք մեր ճանապարհով: Իսկ կորցնելու ոչինչ չունենք։

«Էնֆիլդը» դժոխք է, պետք է իրերը կոչել իրենց անուններով: Այն դժոխք է: Այն Անգլիայի ամենավատ մարզադաշտն է, որտեղ ես եղել եմ: Մթնոլորտը, այն, թե ինչպես են այնտեղ խաղում…: 90 րոպե դու ապրում ես դժոխքում. Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կամ ով է իրենց դիմաց: Ուղղակի ուզում են սպանել բոլորին, վերջ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում France24-ը: