«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կիսվել է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի «Ռեյնջերսի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Ռեյնջերսը Դորտմունդի «Բորուսիային» դուրս թողեց Եվրոպա Լիգայից, ինչը շատ բան է նշանակում։ Մենք գիտենք նրանց ուժեղ կողմերը. այն ֆիզիկապես հզոր թիմ է, որը կարող է հաղթել ցանկացածին, եթե նրան թույլ տան խաղալ իր ֆուտբոլը:
«Ռեյնջերսը» շատ ուժեղ է եզրերում և լավ ֆուտբոլիստներ ունի այդ դիրքերում»,- գերմանացի մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Լայպցիգ» – «Ռեյնջերս» հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։