Կառլո Անչելոտտի. «Հույս ունենք եզրափակիչ դուրս գալ, պետք է ֆենոմենալ ֆուտբոլ խաղանք տանը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում կրած պարտության մասին. (3:4):

«Ֆուտբոլասերների համար ֆուտբոլը ֆանտաստիկ էր։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք շատ արագ բաց թողեցինք առաջին 2 գոլերը։ Բայց միևնույն ժամանակ արժանի պատասխան տվեցինք մրցակցին: Հիմա հույս ունենք եզրափակիչ դուրս գալ, պետք է ֆենոմենալ ֆուտբոլ խաղանք տանը»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում BT Sport-ը։

Կողմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 4-ին Մադրիդում։