Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։
Խաղից հետո «քաղաքաբնակների» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կիսվել է տպավորություններով.
«Հաշվի առնելով, թե ինչպիսի պրեսինգ էինք կիրառում, ինչպես էինք վերահսկում խաղն ու պահեր ստեղծում` կարող եմ ասել, որ պետք է հաղթեինք խոշոր հաշվով։
Ցավոք, չկարողացանք պահել երկու գնդակի առավելությունը։ Ամեն դեպքում, լավ արդյունք ենք գրանցել և պիտի պատրաստվենք պատասխան խաղին։
Մեր երկրպագուները պետք է հպարտանան մեզնով և մեր կատարած աշխատանքով»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։