Համացանցում հայտնվել են «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի նոր տնային մարզաշապիկի լուսանկարները:
Այն պատրաստված է երեք գույներով՝ կապույտ, կարմիր և մուգ կապույտ։
Շապիկի թևքերը կլինեն մուգ կապույտ։ Երեք գույնի գծերը կդասավորվեն ուղղահայաց ամբողջ շապիկի երկարությամբ։
Շորտեր մուգ կապույտ են։ Գուլպաները նույնպես մուգ կապույտ են՝ կարմիր և կապույտ եզրագծերով։
