Ապրիլի 24-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Միլանը» հաղթեց «Լացիոյին» (2:1):
Այդ հանդիպմանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Խաղի ժամանակ շվեդը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։
Այսպիսով, Իբրահիմովիչը դարձավ Ա Սերիայում գոլային փոխանցման ամենատարեց հեղինակը։ Նախկինում այս ռեկորդը պատկանում էր «Ռոմայի» լեգենդար նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտիին, ով 2017 թվականին ասիստ էր կատարել 40 տարեկան, 4 ամսական 23 օրական հասակում։