Տիբո Կուրտուա. ««Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերը բավական բարդ կլինեն»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունից ունեցած իր սպասելիքներով։

«Այն շատ բարդ թիմ է, որը շատ է տեղաշարժվում: «Մանչեսթեր Սիթին» սիրում է տիրել գնդակին, հանդիպման մեծ մասը խաղալ եզրերի միջև: Հանդիպումները շատ բարդ են լինելու, բայց ես հավատում եմ, որ կարող ենք ավելի առաջ գնալ։

Ինչո՞ւ ենք մենք միշտ շրջում «Բեռնաբեուում» դիմակայության ալիքը: «Ռեալը» միանգամայն այլ կերպ է խաղում «Բեռնաբեուում»: Երբ «Չելսիի» դեմ պատասխան խաղում ամեն ինչ ըստ ծրագրի չդասավորվեց, մենք շարունակում էինք հավատալ, և դա մեզ օգնեց: Չնայած  3:1 հաշվով արտագնա հաղթանակին՝ մենք գիտեինք, որ մեզ համար հեշտ չի լինելու տնային խաղում, և այդպես էլ եղավ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։