Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական առաջարկ է պատրաստում։

27-ամյա սերբի գործակալ Մեթեա Կեժմանը գտնվում է Հռոմում, որպեսզի քննարկի «Լացիոյի» հետ հնարավոր գործարքի մանրամասները։

Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր սոցիալական ցանցում։

Միլինկովիչ-Սավիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մասնակցել է 43 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։