Ռոդրի. «Կարիմ Բենզեման իր կարիերայի լավագույն շրջանն է անցկացնում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։

«Բենզեման իր կարիերայի լավագույն շրջանն է անցկացնում: Ես մի քանի անգամ խաղացել եմ Բենզեմայի հետ և նկատել եմ, որ նա հստակ կարդում է խաղը և բոլոր ասպեկտներում ավելի ուժեղ է դարձնում թիմը։ Իհարկե, այս մրցաշրջանում նա կարևորագույն գոլեր է խփում։

Նայում ես Բենզեմայի խաղին ու հասկանում, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի թիմն իրեն հարմարավետ զգա գնդակին տիրելու հարցում»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Mirror-ը: