Պաուլո Դիբալան կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռմբարկուական ցուցանիշը

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։

Գոլերից մեկը խփեց թուրինյան ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ Այս գոլը հարձակվողի համար 81-րդն էր «Ծեր սինյորայի» կազմում Ա Սերիայում։

Այսպիսով, Դիբալան «Յուվենտուսի» կազմում առաջնությունում գոլերի թվով հավասարվեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով ներկայումս խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»: 28-ամյա ֆուտբոլիստն այժմ Ա Սերիայում «Յուվեի» կազմում գոլերի քանակով պորտուգալացու հետ կիսում է 10-րդ տեղը։