Պաշտոնական. «Բարսելոնան» և Ռոնալդ Արաուխոն նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ում պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, շուտով նոր պայմանագիր կկնքի։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին։

Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը՝ 23-ամյա ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել։ Հրաժարագնի չափը կկազմի 1 մլրդ եվրո։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը:

Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում ուրուգվայցին անցկացրել է 39 հանդիպում և խփել 4 գոլ։

https://twitter.com/FCBarcelona/status/1518911516933718018