«Մոնակոյի» մարզական տնօրեն Փոլ Միտչելը կարող է պաշտոն զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը և Էրիկ տեն Հեգը, ով թիմը կգլխավորի 2021/22 մրցաշրջանից, հետաքրքրված են Միտչելի հետ աշխատանքով, հայտնում է աղբյուրը։ Երկու մասնագետն էլ խորհուրդ են տալիս Միտչելի թեկնածությունը «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական տնօրենի պաշտոնի համար։ Միևնույն ժամանակ անգլիական ակումբի մի շարք ղեկավարներ կողմ չեն այդ տարբերակին:
Միտչելը «Մոնակոյի» մարզական տնօրենն է 2020 թվականի հունիսից։ 40-ամյա անգլիացին աշխատել է նաև «Սաութհեմփթոնում», «Թոթենհեմում» և «Լայպցիգում»: