«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում։
«Լավ հաղթանակ, չափազանց կարևոր՝ աղյուսակում մեր դիրքի համար: «Սասուոլոն» լավ խաղ ցուցադրեց: Առաջին խաղակեսում մենք չափից դուրս փափուկ էինք գործում, մրցակիցը հեշտությամբ մոտենում էր դարպասիին, թեև ունեինք նաև լավ հնարավորություններ։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք։
Մենք վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ ունենք, և ստիպված ենք լինում միևնույն կազմով խաղալ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
«Յուվենտուսն» այժմ 66 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է: