Մարկո վան Բաստեն. «Եթե Ռոնալդուն շարունակի խաղալ այնպես, ինչպես վերջին շրջանում, նա կմնա թիմում»

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին մտքերով Էրիկ տեն Հագի մարզիչ նշանակվելուց հետո:

«Եթե Ռոնալդուն շարունակի խաղալ այնպես, ինչպես վերջին շրջանում, նա կմնա թիմում:

Տեն Հագը գիտի, որ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից Ռոնալդուից չի կարելի նույնը պահանջել ինչ 18-ամյա երիտասարդից:

Ամեն դեպքում վստահ եմ, որ Էրիկը և Կրիշը կկարողանա համագործակցել»,- հոլանդացու խոսքը մեջբերում է Goal-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում Ռոնալդուն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ: