«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին այս ամռանը կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Նապոլիի» ներկայիս մարզիչ Լուչիանո Սպալետտին կոնֆլիկտ ունի ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։ Մասնագետն ու ֆունկցիոները համաձայնության չեն եկել մարզչական գործընթացի կազմակերպման հարցում։
Նշվում է, որ այժմ նեապոլիտանական ակումբը սկսել է Գասպերինիի թեկնածությունը դիտարկել որպես Սպալետտիին հնարավոր փոխարինող:
«Նապոլին» այժմ Ա Սերիայում 3-րդն է՝ 13 միավորով գերազանցելով 8-րդ տեղում ընթացող «Ատալանտային»: